Ազնավուրն Իսրայելում համերգ կտա

Ազնավուրն Իսրայելում համերգ կտա

PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը վերադառնում է Իսրայել և 2017-ի հոկտեմբերին ընդամենը մեկ համերգ կտա:

Ազնավուրը, որին ամերիկյան CNN հեռուստաալիքն անվանել է «Դարի երգիչ», նշում է իր 70-ամյակը բեմի վրա և Իսրայել կժամանի մեկ տարի առաջ սկսված համաշխարհային շրջագայության շրջանակում:

Շանսոնյեի համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին Թել Ավիվում, գրում է Des Infos-ը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Ազնավուրն արդեն համերգներով է հանդես եկել աշխարհի տասնյակ երկրներում: Նա լեփ-լեցուն դահլիճներում է ելույթ ունեցել Ռիո դե Ժանեյրոյում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Հոնկոնգում, Սիդնեյում, Մելբուրնում, Վաշինգտոնում և այլուր:

Ավելի վաղ հաղորդվել է նաև, որ շանսոնյեն 2018-ի գարնանը համերգներով հանդես կգա Մոսկվայում և Պետերբուրգում: Պետերբուրգյան համերգը տեղի կունենա 2018-ի ապրիլի 25-ին «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում: 3 օր անց, ապրիլի 28-ին, նա ելույթ կունենա Մոսկվայում՝ Կրեմլի պալատում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---