// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ծառուկյան. Կոալիցիայի հարց չի քննարկվել, բայց ոչինչ չեմ բացառում

Ծառուկյան. Կոալիցիայի հարց չի քննարկվել, բայց ոչինչ չեմ բացառում

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ միջև կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել, բայց ոչինչ չի կարելի բացառել: Այսպիսի հայտարարություն է արել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց իմ պարտքը ժողովրդի առաջ պետք է կատարեմ»,- ասել է նա:

Անդրադառնալով վարչապետի թեկնածության հարցին՝ նա նշել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն առավելագույն ձայներն է ստացել, հետևաբար վարչապետի թեկնածուին առաջարկողն ու որոշողն ինքն է, այդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին: «Երբ ՀՀԿ-ն իր որոշումը կայացնի և վարչապետի իր թեկնածուին առաջարկի, այդ ժամանակ էլ «Ծառուկյան» դաշինքը կհայտնի իր դիրքորոշումը»,-ասել է նա, հայտնում է Pnoarama.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին՝ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Մեր տեսնել-չտեսնելը խնդիր չի լուծում, քանի որ որոշողը Հանրապետականն է: Այսօր այդ կուսակցությունը դեռ չի որոշել, չի քննարկել, իսկ դուք պատգամավորներին անհարմար վիճակի մեջ եք դնում»:

Լրագրողները հետաքրքրվել են, թե չե՞ն փորձելու վարչապետի առաջադրման գործում որևէ կերպ խոչընդոտել ՀՀԿ-ին, ինչին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկանն ասել է. «Խոչընդոտը պետք է լիներ ժողովուրդը, որն իր ձայնը տվել է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն էլ պատասխանատու է ժողովրդի առաջ»:

Պատասխանելով այն հարցին, որ եթե ժողովուրդն ընդվզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, «Ծառուկյան» դաշինքը կկանգնի՞ ժողովրդի կողքին՝ Ծառուկյանն ասել է. «Ժողովուրդը ընտրություններին պետք է տար նրան, ում հավատում էր: Ես ժողովրդին ասում էի՝ պատրաստ եմ փրկելու, տվեք 50+1, փրկեմ: Ասում էի գումարի բերման աղբյուրը, ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ է անում»:

«Ծառուկյան» խմբակցության ղեկավարն, անդրադառնալով վարչապետի գործունեությանը, նշել է՝ վերջինս իր ընկերն է, և կոռեկտ չի համարում ընկերոջ մասին կարծիք հայտնել. «Երբ որ իրար հետ հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Այսօր դրականը նկատելի է, որ բանկերի 25-30 տոկոսը դարձել է 8-10 տոկոս, Հայաստանում տուրիստների քանակի աճը 25 տոկոսից ավել է»:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցին՝ խմբակցության ղեկավարը չի բացառել, որ կառույցի հնարավորությունները ճիշտ չեն օգտագործվում: Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին, ապա այդ թեմայի շուրջ Գագիկ Ծառուկյանը չշտապեց կարծիք հայտնել՝ ասելով, որ մանրամասներ առայժմ չեն ներկայացվել:

Ծառուկյանն անդրադարձել է նաև Հայաստան ներդրումներ բերելու իր խոստումին: «Այդ խնդիրը տրված է ՀՀԿ-ին: Իսկ եթե մեզ հնարավորություն չեք տվել, ինչպես բերեմ: Ենթադրենք՝ մեկն ուզում է աստղ դառնալ: Բայց պետք է այդ հնարավորությունը տրվի, որ դառնա: Ծառուկյանը ներդրումներ էլ է բերելու, անում ենք էլ, կառուցում ենք էլ: Ինչ անում ենք, անում ենք լավը»,- ասել է նա:

Քաղաքական գործիչն ընդգծել է նաև սպորտի ոլորտում առկա ձեռքբերումները՝ առանձնացնելով հատկապես ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ութ ոսկե մեդալից երկուսը նվաճեցին հայ մարզիկները:

 Ուշագրավ
Նրա խոսքով, առանց այդ վստահության մեխանիզմների ներդրման շատ բարդ է ակնկալել որևէ դրական առաջընթաց
Գալուստ Սահակյանը նշել է, որ թեև ներքին քննարկումներ չեն եղել, բայց իր կարծիքով ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ վարչապետ դառնար Սերժ Սարգսյանը
Ըստ նրա, ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները
Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների, դեմ՝ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները