Սեպտեմբերի 10-ին Լապշինն ինքնասպանության փորձ է արել Բաքվի բանտում

Սեպտեմբերի 10-ին Լապշինն ինքնասպանության փորձ է արել Բաքվի բանտում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալու նախօրեին, սեպտեմբերի 10-ին, Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն ինքնասպանության փորձ է արել: Ըստ Ալիևի հասարակական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի, պատճառը «Իսրայելի կողմից արտահանձնման ընթացակարգերի ձգձգումն էր»:

Հուլիսին ռուսաստանցի բլոգերը դիմում է ներկայացրել իրեն Իսրայել արտահանձնելու խնդրանքով:

«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին կարգադրութուն է ստորագրել, ըստ որի Լապշինն ազատվում է պատիժն Ադրբեջանում կրելուց և, հավանաբար, կարտահանձնվի Իսրայել»,-հայտարարել է Ալիևի հասարակական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Հասանովը նշել է, որ Լապշինին Իսրայելին արտահանձնելու հարցը վաղուց էր քննարկվում երկու պետությունների միջև: «Համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի, Ալիևի կողմից ներում ստանալուց հետո Ադրբեջանի կառավարությունը Լապշինին կարտահանձնի իսրայելյան կողմին: «Սակայն, ցավոք իսրայելյան կողմը ձգձգեց արտահանձնումը, որի հետևանքով սեպտեմբերի 10-ին տհաճ դեպք տեղի ունեցավ: Լապշինն ինքնասպանության փորձ ձեռնարկեց այն հաստատությունում, որտեղ կրում էր պատիժը: Բանտի հսկիչների զգոնության ու օպերատիվության շնորհիվ ինքնասպանությունը կանխվել է: Նրան շտապ բուժօգնություն է ցուցադրվել: Այշմ Լապշինը բուժվում է բժզկի հսկողությամբ»,-ասել է նա:

Ալի Հասանովը նշել է, որ այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ն և Իսրայելի դեսպանատունը զբաղվում են Լապշինի արտահանձնման գործով, հավանաբար, գործընթացը շուտով կավարտվի:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---