Զալմայ Հալիլզադ. Իրանը պետք է երախտապարտ լինի Միացյալ Նահանգներին

PanARMENIAN.Net - Իրանի տարածաշրջանային հզորությունը վերջին տարիներին ամրապնդվել է Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի վարած պատերազմների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում ունեցած իր ելույթի ժամանակ:



«ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք եւ Աֆղանստան օգնեց Իրանին ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, քանի որ Իրաքը Իրանի մրցակիցն ու զսպող գործոն էր Իրանի համար»,-նշել է դիվանագետը` հավելելով, որ ԱՄՆ-ն այնքան բան է արել Իրանի համար Աֆղանստանում եւ Իրաքում, որ Իսլամական Հանրապետությունը պետք է երախտապարտ լինի Միացյալ Նահանգներին, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---