// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀԲ պաշտոնյա. ՀՀ-ն մինչև 2025-ը կկարողանա դառնալ միջին եկամտով երկիր

ՀԲ պաշտոնյա. ՀՀ-ն մինչև 2025-ը կկարողանա դառնալ միջին եկամտով երկիր

PanARMENIAN.Net - Հայաստանն, իրականացնելով բարեփոխումների ծրագիրը, կկարողանա մինչև 2025 թվականը դառնալ միջին եկամտով երկիր։

Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը Երևանում ընթացող «Ապագայի Հայաստանը» ֆորումի ժամանակ, հայտնում է Panorama.am-ը:

Սիրիլ Մյուլլերն անդրադարձել է նաև 2008-ի տնտեսական ճգնաժամին, Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ըստ նրա ՝ այսօր ՀՀ կառավարությունը բարեփոխումների խիստ հավակնոտ ծրագիր է որդեգրել, ու ակնկալում են, որ հնարավորություն կունենան ավելի ուշ այն քննարկել ՀՀ վարչապետի հետ:

Նա նաև նշել է, որ Հայաստանն այս տարիների ընթացքում հաղթահարել է բավականին լուրջ մարտահրավերներ տարբեր ոլորտներում: «Հայաստանը 25 տարի վստահել է մեզ: Հուսով ենք, որ կկարողանանք ձեր վստահությունը ձևավորել նաև ապագա տարիներին, կկարողանանք ամուր հիմքեր ստեղծել ապագա գործընկերության համար»,- ընդգծել է ՀԲ ներկայացուցիչը:

«25 տարվա ընթացքում մենք միասին աշխատել ենք տեղական և միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք Հայաստանին օգնել իր հավակնոտ ծրագրերի իրականացման ընթացքում: Իհարկե, նայելով ապագային՝ տեսնում ենք, որ դեռ շատ անելիքներ կան, Հայաստանում դեռ շատ կան խոցելի շերտեր, և մենք փորձում ենք մեր գործընկերների և կառավարության հետ հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները: Հայաստանն իրականացնելով բարեփոխումների ծրագիրը, կկարողանա մինչև 2025 թվականը դառնալ միջին եկամտով երկիր»,- ասել է Սիրիլ Մյուլլերը:

 Ուշագրավ
ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել և ընթացքի մեջ են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերը
Պաշտոնական վիճակագրությունը չի բացահայտում` կոնկրետ ինչ տեսակի ու քանի հատ սարք է արտադրվել
Դեռ պարզ չէ՝ երբ է ընկերությունը հայտ ներկայացնելու և ինչպես է հիմնավորելու սակագնի վերանայման անհրաժեշտությունը
Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով