«Բացահայտիր Հայաստանը երկնքից». Օդագնացության միջազգային փառատոն՝ Երևանում

«Բացահայտիր Հայաստանը երկնքից». Օդագնացության միջազգային փառատոն՝ Երևանում

PanARMENIAN.Net - Երևանի հիմնադրման 2799 ամյակի միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը և Սքայբոլ ընկերությունը կազմակերպում են օդագնացության միջազգային «Բացահայտիր Հայաստանը երկնքից» փառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-17-ը։

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած օդապարիկները սավառնելու են Երևանի երկնքում` ստեղծելով հեքիաթային վառ պատկեր։

Սքայբոլ ընկերության ներկայացուցիչ Նաիրի Բարսեղյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրեց, որ փառատոնի պաշտոնական բացումը կայանալու է հոկտեմբերի 14-ին՝ Հանրապետության հրապարակում: Օդապարիկները մի քանի ժամ լուսավորված կմնան այնտեղ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 07:00-ին և երեկոյան 17:00-ին, Հրապարակից թռիչքներ կիրականացվեն Երևանի վրայով:

Ամսի 17-ին թռիչքները կիրականացվեն Գառնիի շրջակայքում, նույն օրը երեկոյան տեղի կունենա փառատոնի փակումը:

Ինչ վերաբերում է թռիչքներին մասնակցելուն, ապա տոմսեր չեն վաճառվելու:

Նաիրի Բասեղյանի խոսքով, քանի որ մասնակիցների քանակը սահմանափակ է, և կազմակերպիչների նպատակներից է լուսաբանել միջոցառումը, թռիչքներին հիմնականում մասնակցելում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հովանավորների ու Սքայբոլի կողմից կազմակերպված խաղարկությունների արդյուքնում շահած քաղաքացիներ:

Փառատոնի հովանավորներն են «Բերգ» ապրանքանիշն ու AVK ընկերությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---