Քրեական հաշվեհարդարներ Չելյաբինսկում. Մոտ 200 ադրբեջանցի է ձերբակալել

Քրեական հաշվեհարդարներ Չելյաբինսկում. Մոտ 200 ադրբեջանցի է ձերբակալել

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան Չելյաբինսկը կրկին դարձել է ադրբեջանական համայնքի մասնակցությամբ քրեական հաշվեհարդարների թատերաբեմ: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին՝ անհայտ անձը սպանել է խառը մարտարվեստների մարտիկ Ռամիլ Ջամիևին, գրում է URA.RU-ն:

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ սպանության հոդվածով: Կասկածյալը 26-ամյա Էլդանիզ Բագիրովն է, որը Ադրբեջանի քաղաքացի է: Նա հետախուզման մեջ է, քանի որ նրան հաջողվել է հեռանալ սպանության վայրից:

Չելյաբինսկում տեղի ունեցող հաշվեհարդարներին մասնակցում են Ուրալում ադրբեջանական համայքների ոչ պաշտոնական համակարգող, գողական աշխարհի ներկայացուցիչ Ռահման Աբդուլլաևի գրոհայինները: Նշվում է, որ Ռամիլ Ջանիևի սպանությունը կարող է կապված լինել ուղևորափոխադրումների շուկայի վերաձևման համար պայքարի հետ:

Էլ ավելի տարօրինակ իրադարձություններ տեղի ունեցան սպանության հաջորդ օրը, երբ ադրբեջանցիները Ջամիևի հոգեհանգստին էին հավաքվել «Բաքվի բակը» սրճարանում, ուր ներխուժել է ոստիկանությունը և ձերբակալել հավաքի բոլոր անդամներին՝ ընդհանուր առմամբ 200 ադրբեջանցու:

Պաշտոնապես հայտարարվեց, որ անցկացվել են պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումներ:

Ականատեսներից մեկը պատմել է. «Ոստիկանությունը եկավ, սկսեցին օդ կրակել, ասացին, թե հանցագործների են որոնում: Բոլոր 200-ին էլ տարան ոստիկանություն, նույնիսկ մահացածի հորը: Նրանք բոլորը ՌԴ քաղաքացիներ են, ապտրաստ էին փաստաթղթերը ցույց տալ»:

Չելյաբինսկի ադրբեջանական համայնքի ոչ ֆորմալ առաջնորդները վերջին շրջանում կանոնավոր կերպով հայտնվում են քրեական հաղորդագրություններում: 2 շաբաթ առաջ ոստիկանությունը մոտ 90 ադրբեջանցու էր ձերբակալել «Փոքր Վրաստան» ռեստորանի մոտ կայացած հավաքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---