ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին: Սեպտեմբերի 11-13-ին անցնող համաժողովը նվիրված է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Համաժողովի ընթացքում փոխնախարար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնել Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին:ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել էր, որ Վրաստանում Agile Spirit 2017բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը չի նշանակում, որ Հայաստանի գործընկերության մակարդակը ինչ-որ առումով նվազում է կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին:

Փոխնախարարը նշել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին:

Ընթերցեք նաև.Փոխնախարար. ՀՀ-ն պաշտոնապես չէր հայտարարել, որ մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---