Հայուհին՝ Ղազախստան-Ուելս խաղի գլխավոր մրցավար

Հայուհին՝ Ղազախստան-Ուելս խաղի գլխավոր մրցավար

PanARMENIAN.Net - Ղազախստան-Ուելս կանանց թիմերի միջև ֆուտբոլի 2019-ի Աշխարհի առաջնության ընտրական խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ռուզաննա Պետրոսյանը Հայաստանից:

Նրան կօգնի հայաստանցի ևս 2 մրցավար՝ Հասմիկ Ղարիբյանն ու Լիանա Գրիգորյանը, ինչպես նաև Քրիստինա Յանուշկևիչը Ղազախստանից, գրում է Rusarminfo-ն:

Ղազախստան-Ուելս հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 17-ին «Աստանա Արենա» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---