// IP Marketing video - START// IP Marketing video - END

Յունկեր. Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին բացառվում է

Յունկեր. Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին բացառվում է

PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին բացառվում է: Այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ չհիշատակելով սակայն Ուկրաինան:

Նա ասել է նաև, որ Եվրամիությունը չի բացառում հետագայում ընդլայնվելու հավանականությունը, սակայն մինչև 2019 թվականը նոր անդամներ չեն ընդունվի:

«Ակնհայտ է, որ գործով Հանձնաժողովի և խորհրդարանի օրոք, այսինքն մինչև 2019 թ. հետագա ընդլայնում չի լինի: Թեկնածուներից ոչ մեկը դեռ պատրաստ չէ: Սակայն, հետագայում ԵՄ-ին 27-ից ավելի երկիր կարող է անդամակցել»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պահանջների չկատարման պատճառով Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին տեսանելի ապագայում բացառվում է»,-ասել է Յունկերը:

Նա նաև նշել է, որ Եվրամիությունը չի հրաժարվում նախկին Հարավսլավիայի անդամ երկրների՝ Սերբիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Չերնոգորիայի, Մակեդոնիայի ինտեգրման մտադրությունից: «Եթե ավելի մեծ կայունություն ենք ուզում մեր սահմանների հարևանությամբ, պետք է սատարենք Արևմտյան Բալկանների երկրների համար ընդլայնման հեռանկարին»,-ասել է նա:

Ընթերցեք նաև.Գերմանիան սառեցրել է Թուրքիա զենքի առաքումների մեծ մասը

 Ուշագրավ
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան
Ընդհանուր առմամբ, աստերոիդի այսքան մոտ թռիչքը նշանակում է, որ ապագայում հնարավոր են էլ ավելի սերտ մոտեցումներ, որոնք նաև կարող են սպառնալ բախումներով
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան