// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Նոր ալիք». ՀՀ-ն ներկայացնող Էռնա Միրը կիսել է 1-ին հորիզոնականը ևս երկու մասնակցի հետ (վիդեո)

«Նոր ալիք». ՀՀ-ն ներկայացնող Էռնա Միրը կիսել է 1-ին հորիզոնականը ևս երկու մասնակցի հետ

PanARMENIAN.Net - Սոչիում ավարտվել է «Նոր ալիք 2017-ի» երրորդ մրցութային համերգը, որի ընթացքում մասնակիցները կատարել են հեղինակային երգեր: Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը (Միրզոյան) վերջին համերգին ստացել է 120 միավոր (ընդհանուր՝ 362) և հայտնվել առաջին հորիզոնականում՝ կիսելով այն Ուզբեկստանի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ:

Մրցութային առաջին օրը նա կատարել է Բրունո Մարսի 24K Magic ստեղծագործությունը։ Երկրորդ օրը Հայաստանը ներկայացնող երգչուհին հանդես է եկել Անատոլի Դնեպրովի «Արմենիա մոյա» երգով՝ նոր գործիքավորմամբ։ Երրորդ օրը երգչուհին կատարել է Voice of Artsakh խմբի երաժիշտ Արտյոմ Վալտերի հեղինակած երգը:

ՀՀ-ն ներկայացնող մյուս մասնակիցը՝ Սյուզաննա Մելքոնյանը, 3 ելույթի արդյունքում հավաքել է ընդհանուր 357 միավոր՝ հայտնվելով 2-րդ հորիզոնականում:

«Նոր ալիքն» ամենամյա միջազգային մրցույթ է։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում (Լատվիա)։ Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։ 2008 թվականից սկսած ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք», որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին՝ Մոսկվայում։

 Ուշագրավ
Միջազգային կինոփառատոնի գործադիր տնօրենն ու գլխավոր ռեժիսորը Կետիկյանի նոր ֆիլմը համարում է լավագույններից մեկը
Ինդիանան դարձել է ցեղասպանությունը ճանաչած 48-րդ ամերիկյան նահանգը:
Ըստ պարբերականի՝ Հայաստանում մոտ 80 արջ է պահվում ռեստորաններում, խանութներում, բենզալցակայաններում և այլ օբյեկտներում
«Բաժանիր և տիրիր» քաղաքականության հետևանքով ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքային վեճերի շուրջ ավերիչ պատերազմներ սանձազերծվեցին