// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արոնյանն Աշխարհի գավաթի 1/4-րդ եզրափակչում է

Արոնյանն Աշխարհի գավաթի 1/4-րդ եզրափակչում է

PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն ԱրոնյաննԱշխարհի գավաթի1/4-րդ եզրափակչի ուղեգիր է նվաճել: Արոնյան-Դուբով պայքարը Թբիլիսիում ընթացող մրցաշարում տևել է 5 ժամ։ Նրանք 97 քայլ են կատարել։ Արոնյանը դժվար պայքարում հասել է հաղթանակի և քանի որ 1-ին պարտիան ավարտվել էր ոչ ոքի, 1․5։0․5 հաշվով հենց Արոնյանն է նվաճել 1/4-րդ եզրափակչի ուղեգիր, հայտնում է chess.am-ը։

Հաղթանակի շնորհիվ հաջորդ փուլ են անցել նաև Լիրեն Դինգն ու Վասիլի Իվանչուկը։ Վերջինս խաղից դուրս է հանել Անիշ Գիրիին։

Սեպտեմբերի 14-ին Արոնյանը հանգստանում է, իսկ սեպտեմբերի 15-ին կմրցի Իվանչուկի հետ։

 Ուշագրավ
Գումարը, որը պատրաստ է չինական ակումբը ծախսել Ռոնալդուի վրա, չի հրապարակվում
Թարմացվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ անձնական ռեկորդները
28-ամյա հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին:
Վարկանիշը կազմել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը