ՔԱԳՎ պետը մեկնել է Գերմանիա. Lufthansa-ի հետ քննարկումներ կլինեն

ՔԱԳՎ պետը մեկնել է Գերմանիա. Lufthansa-ի հետ քննարկումներ կլինեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը մեկնել է Գերմանիա: Նա աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կլինի սեպտեմբերի 15-17-ն ընկած ժամանակահատվածում:

Համբուրգում Սերգեյ Ավետիսյանը հանդիպում կունենա Lufthansa ավիաընկերության տնօրինության հետ քննարկումներ անցկացնելու նպատակով:

PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան ՔԱԳՎ մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, ամեն ինչ պարզ կդանա այցի ավարտից հետո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---