ՀՀ հավաքականը 11 կետով նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշում

ՀՀ հավաքականը 11 կետով նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 83-րդ հորիզոնականում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) թարմացված վարկանիշում: Ցանկը հրապարակվել է կազմակերպության կայքում սեպտեմբերի 14-ին:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը վատթարացրել է իր ցուցանիշը 11 կետով, նախկին ցուցանիշի հետ համեմատ: Օգոստոսին Հայաստանի հավաքականաը 72-րդ հորիզոնականում էր:

Ցանկը գլխավորում են գերմանացիները (1606 միավոր): Երկրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը (1590), 3-ում՝ Պորտուգալիայի (1386): Առաջին տասնյակում են նաև Արգենտինայի, Բելգիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Չիլիի և Կոլումբիայի հավաքականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---