3D մոդելավորմամաբ Սարոյանը «կվերադառնա» Ֆրեզնոյի իր տուն15 սեպտեմբերի 2017 - 11:31 AMT PanARMENIAN.Net - 2018-ի օգոստոսի 31-ին ամերիկահայ հանրահայտ գրող, նովելիստ Վիլյամ Սարոյանն իր ծննդյան 110-րդ տարեդարձի առթիվ կվերադառնա Ֆրեզնո, կքայլի իր տան շրջակայքում, կզրուցի այցելուների հետ ու անգամ կատակներ կանի: Սա պատրանք չէ, այլ Intellectual Renaissance Foundation-ի (IRF) իրական ու արդեն իսկ իրականացվող նախագիծը: IRF-ն 2015-ի դեկտեմբերին գնել է Ֆրեզնոյում Սարոյանի տունը և հայտարարել հեղինակի մանկության տունը վերականգնելու և այնտեղ «Սարոյանի տունը» նախագծի իրագործման մասին: Տան արտաքին հատվածի վերանորոգումն արդեն իսկ ավարտվել է: Սպասվում է, որ սեպտեմբերի վերջին տեղի քաղաքապետարանը թույլտվություն կհատկացնի նաև տան ներքին հարդարանքի համար: «Ինտերակտիվ թանգարանը կջնջի ժամանակի ու տարածության բոլոր սահմանները»,- ասել է նախագծի վրա Հայաստանից աշխատող Սաթենիկ Ավագյանը, հաղորդում է Fresno Bee-ն: IRF-ն կոնցեպտն ու դիզայնը զարգացնելու համար գործակցում է Երևանում գործող «Ստորակետ» ճարտարապետական ընկերության հետ, որպեսզի Սարոյանի տունը վերածեն եռաչափ քարտեզագրմամբ թանգարանի: Հայաստանից կրեատիվ դիզայներների խմբի պնդմամբ, այցելուները տանը կլսեն Սարոյանի ձայնը: Սարոյանը ուղղակիորեն չի զրուցի նրանց հետ, բայց կկարողանա շփվել, պատասխանել հարցերն: Սարոյանական պատմությունների հերոսների 3D մոդելները ևս ներկա կլինեն տուն-թանգարանում և կշփվեն այցելուների հետ: 2017-ի վերջին Երևանում կկազմակերպվի նաև Վիլյամ Սարոյանի՝ Հայաստան կատարած այցից լուսանկարների ցուցահանդեսը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |