ՊԵԿ-ը հարկերից խուսափման 2.8 մլրդ դրամի ռիսկեր է բացահայտել

ՊԵԿ-ը հարկերից խուսափման 2.8 մլրդ դրամի ռիսկեր է բացահայտել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբից 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4.537 հարկ վճարողի մոտ առկա ստվերի գնահատման աշխատանքներ է իրականացնում:

Վերլուծությունների արդյունքում տվյալ խմբից 2.272 տնտեսվարողի մոտ կոմիտեն ռիսկեր է վեր հանել, ինչի արդյունքում գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է մոտ 2.8 մլրդ դրամ, իսկ 1.732 հարկ վճարող գնահատվել է ոչ ռիսկային:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ռիսկային համարված հարկ վճարողներին առաջարկվել է սեղմ ժամկետում ներկայացնել ճշտված հաշվարկներ և կամավոր վճարել 2017թ. առաջին կիսամյակում չվճարված հարկերը՝ զերծ մնալով հարկերից չարամտորեն խուսափելու դեպքերի գնահատման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացներից, իսկ ոչ ռիսկային տնտեսվարողների մասով կիրականացվի մեղմ վարչարարություն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ստվերի գնահատմանն ուղղված անհատական վերլուծությունների արդյունքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին, որոնք առաջիկայում կլինեն ՊԵԿ-ի դիտակետում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---