Հայ ուսանողի զեկույցը լավագույնն էր երիտասարդ գիտնականների համաժողովում

Հայ ուսանողի զեկույցը լավագույնն էր երիտասարդ գիտնականների համաժողովում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրոս Արամ Գուրզադյանն առաջին տեղն է նվաճել ուսանողների և ասպիրանտների համառուսաստանյան մրցույթում, որը կայացել է Նիժնի Նովգորոդում: Համաժողովն անցել է «Ապագայի գիտությունը երիտասարդների գիտությունն է» խորագրով:

Գուրզադյանը լավագույնն է ճանաչվել Ֆիզիկա և աստղաֆիզիկա անվանակարգում: Երիտասարդ գիտնականի զեկույցը կոչվում էր «Գերտարածությունը և գլոբալ կայունությունը Հարաբերականության ընդհանուր տեսության մեջ», հայտնում է Rusarminfo-ն:

Հայ ուսանողների հրապարկումները հայտնվել են Համառուսաստանյան գիտական մրցույթի ցանկում: Մրցույթը կայացել է սեպտեմբերի 12-14-ը, որի կազմակերպիչն էր ՌԴ կրթության և գիտության նախարարությունը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---