Այսօր Երեւան է ժամանում ԵՄ Եռյակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-6-ը տարածաշրջանային այցով Հայաստանում է գտնվելու ԵՄ նախարարական եռյակը: Պատվիրակության կազմում են Սլովենիայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, Ֆրանսիայի ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ, դեսպան Ժակ Ֆորն ու այլ պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---