Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին և սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 18:30-ին համաժողովի շրջանակներում նախատեսվող «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգին:

«Զվարթնոց» օդանավակայանում Կարո Փայլանին դիմավորել են ՀՀ սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը և ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, հաղորդում է և «Ծագումով Հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը, հաղորդում է «Հայերն այսօրը»:

2017-ի սկզբին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ է, պատժվել է ցեղասպանություն բառի համար՝ նրան զրկեցին 3 նիստի մասնակցելու իրավունքից: Ավելի ուշ առաջարկվեց զրկել նրան պատգամավորական մանդատից «ազգային ատելության բորբոքման» համար: Սակայն ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցի օրը Կարո Փայլանը պահանջեց օրենքների փորձաքննություն անցկացնել: Նա կոչ արեց թուրք խորհրդարանականներին սատարել արդարությանն ու ճշմարտության բացահայտմանը՝ ապագայում խուսափելու համար նոր ոճիրներից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---