«Սպասուհու պատմությունը» սերիալը՝ «Էմմիի» գլխավոր մրցանակակիր

«Սպասուհու պատմությունը» սերիալը՝ «Էմմիի» գլխավոր մրցանակակիր

PanARMENIAN.Net - «Սպասուհու պատմությունը» սերիալը դարձել է «Էմմիի» գլխավոր մրցանակակիրը: Գլխավոր դերակատար Էլիզաբեթ Մոսսը լավագույնն է ճանաչվել Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում:

Լավագույն մինի սերիալ է ճանաչվել «Մեծ փոքր սուտը», իսկ սերիալում նկարահանված Նիքոլ Քիդմանը լավագույնն է ճանաչվել Մինի սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում: Այս ժանրում լավագույն դերակատար է ճանաչվել Ռիզ Ահմեդը «Մի անգամ գիշերը» սերիալում դերակատարման համար:

Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Փոխնախագահը», իսկ Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը 6-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է այդ ժանրի լավագույն դերասանուհի, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Դրամատիկ սերիալի լավագույն դերակատր անվանակարգում հաղթող է ճանաչվել Սթերլինգ Բրաունը «Դա մենք ենք» սերիալում դերակատարման համար, իսկ լավագույն կատակերգակ է ճանաչվել Դոնալդ Գլովերը, որը նկարահանվել է «Ատլանտա» սերիալում:

«Էմմիի» հավակնորդների անունները հրապարակվել էին հուլիսին: 69-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսում: Մրցանակը շնորհվում է հեռուստատեսային շուոներում և սերիալներում ականավոր նվաճումների համար, ամեն տարի մրցանակը շնորհում է Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---