Նախագահ. ՀՀ-ն մինչև 2040թ. պետք է ունենա առնվազն 4 մլն բնակիչ18 սեպտեմբերի 2017 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդագրական միտումները Հայաստանում խիստ մտահոգիչ են և հետևանք են 25-ամյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը՝ հավելելով, որ Հայաստանը մինչև 2040թ. պետք է ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Նա ասել է, որ առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։ «Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք ՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում։ Հաջորդ Հայաստան-սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։ Սա պայմանավորվում ենք հենց հիմա այստեղ»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը հավելել է, որ սփյուռքի տարբեր համայնքներում, պայմանավորված գլոբալացվող աշխարհի միտումներով, հատկապես երիտասարդության շրջանում ստվարանում են իրենց բազմաէթնիկ բնորոշող անհատների շարքերը: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել այս միտումներին և նոր ծրագրեր մշակել հայ երիտասարդության մշակութային և մասնագիտական զարգացումը ապահովելու, նրանց ինքնությունը հարստացնելու համար: Նախարարը նշել է, որ պապերից ժառանգած միասնականության պատգամը երբեք չի նշանակել միակարծություն կամ մեծամասնության կարծիքը անհատի մտքի նկատմամբ գերադասելու անհրաժեշտություն: «Թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար»,-ասել է նա: Նախագահն ասել է, որ անցումը լիարժեք խորհրդարանական կառավարմանը նոր հնարավորություններ է ստեղծում սփյուռքի համար երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու և ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու առումով: Ընթերցեք նաև.Արամ Ա. Հայաստանը պարպվում է, սփյուռքը մաշվում Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |