Մոսկվայում կարող է բացվել Կարո Հալաբյանի հուշարձանը

Մոսկվայում կարող է բացվել Կարո Հալաբյանի հուշարձանը

PanARMENIAN.Net - Մոսկվայում կարող է հայտնվել հայտնի ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը: Այդ մասին հայտնել է մոնումենտալ արվեստի հանձնաժողովի նախագահ Իգոր Վոսկրեսենսկին:

Նա հավելել է, որ նման առաջարկ է ստացվել Հայաստանի դեսպանատնից և հուշարձանը կանգնեցվելու է հայկական կողմի հաշվին: «Հալաբյանը հայտնի ճարտարապետ է, հիանալի կլիներ, եթե նրա արձանը կանգնեցվեր», -ասել է Վոսկրեսենսկին:

Նա հավելել է, որ հուշարձանը նախատեսվում է կանգնեցնել նրա անունը կրող փողոցում:

Ըստ Վոսկրեսենսկու, հուշարձանի կանգնեցման հարցը կքննարկվի հոկտեմբերին կայանալիք հանձնաժողովի նիստում, հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը:

Կարո Հալաբյանը խորհրդային ժամանակաշրջանի հայտնի ճարտարապետ է, եղել է Մոսկվայի գլխավոր ճարտարապետը, մասնակցել է ԽՍՀՄ մայրաքաղաքի վերակառուցման նախագծմանը: Նա նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), մետրոյի Կրասնոպրեսնենսկայա կայարանը: Հալաբյանը նախագծել է նաև Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---