Մոսկվայի օդանավակայանում ՀՀ քաղաքացուց $28.000-ի զարդեր են առգրավվել

Մոսկվայի օդանավակայանում ՀՀ քաղաքացուց $28.000-ի զարդեր են առգրավվել

PanARMENIAN.Net - Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում մաքսավորներն Աշխաբադից Մոսկվա ժամանած ուղևորի մոտից առգրավել են 1,6 մլն ռուբլի (մոտ $28.000) ընդհանուր արժեքով ոսկերչական իրեր: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

ՀՀ 36-ամյա քաղաքացին անցել է «կանաչ» միջանցքով, սակայն զննության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 9 ոսկերչական իր՝ մատանիներ, ականջօղեր, կախազարդեր, թևնոց և շղթաներ: Նա ասել է, որ զարդերը նվեր են կնոջը՝ որպես մոտավոր արժեք նշելով 6000 դոլարը, սակայն հաստատող փաստաթղթեր չի ներկայացրել, գրում է Lenta.ru-ն:

Մասնագետները ադամանդակուռ զարդերը գնահատել են մոտ 1,5 մլն ռուբլի:

«Ուղևորը պետք է հայտարարագրեր զարդերն ու անցներ «կարմիր» միջանցքով: 10.000 եվրոն գերազանցող անձնական սպառման իրեր ներմուծելու դեպքում ուղևորը պետք է լրացուցիչ մաքսատուրք վճարի, որը կազմում է ապրանքի արժեքի մոտ 30%-ը»,-ասել են մաքսատանը:

Զարդերի ապօրինի ներմուծման համար քաղաքացուն տուգանք է սպառնում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---