Մոուրինյո. Մխիթարյանի գոլից հետո խաղն ավարտված էր

Մոուրինյո. Մխիթարյանի գոլից հետո խաղն ավարտված էր

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը կանխորոշեց հաղթանակը «Էվերթոնի» հետ խաղում:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 3-րդ հաղթանակն է տոնել նոր խաղաշրջանում՝ հաղթելով «Էվերթոնին» 4:0 հաշվով: Մխիթարյանը խաղի երկրորդ գոլն ուղարկեց հակառակորդի դարպասը Լուկակուի փոխանցումից հետո՝ հաշիվը դարձնելով 2:0: Սա Մխիթարյանի առաջին գոլն է ընթացիկ առաջնությունում:

«ԱՊԼ-ում այժմ նորաձև է դարձել պաշտպանվել 5 մասնակցով: Դրան համադրվելու լավագույն միջոցը նույնպես 5 պաշտպանով խաղալն է: Երբ չես փորձում հարմարվել հակառակորդի մարտավարական համակարգին, ռիսկի ես գնում: Մենք հարձակման մեջ գործեցինք 3 ֆուտբոլիստ+ Մխիթարյանը սխեմայով: Պետք է «սպանել» խաղը՝ շանս չտալով մրցակցին: Մի պահ եղավ, երբ ես զգացի, որ մենք դեռ չենք հասել դրան, ուստի պետք էր ուժեղացնել խաղը Էրերայի ջանքերով: Մեր երկրորդ գոլից հետո խաղն ավարտված էր»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է Sputnik-Արմենիան BBC Sport-ի վրա հղումով:

ԱՊԼ 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին» և հաղթեց 4:0 հաշվով: Մխիթարյանից բացի գոլերի հեղինակներ դարձան Անտոնիո Վալենսիան, Ռոմելու Լուկակուն և Անտոնի Մարսյալը, որն իրացրեց 11-մետրանոցը:

Ընթերցեք նաև. Մխիթարյան. Կարևոր չէ՝ ինչ հաշվով ես հաղթում, գլխավորը հաղթանակն է

 Ուշագրավ
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին
Նա նշել է, որ մարզչական խորհրդի որոշումն ապօրինի է և ոչ պրոֆեսիոնալ
10 լավագույն մարզիկը 5 մլն-ական դրամով կպարգևատրվեն
Փաշինյանը նշել է, որ սպորտի զարգացումն երկրում տնտեսության զարգացման լավագույն նշանն է