Կիև. Դոնբասում ՀՀ խաղաղապահներ չպետք է լինեն

Կիև. Դոնբասում ՀՀ խաղաղապահներ չպետք է լինեն

PanARMENIAN.Net - Ուկրաինայի արևելքում, Դոնբասում տեղակայվելիք խաղաղապահների թվում չպետք է լինեն Հայաստանի, ՌԴ և Ղազախստանի ներկայացուցիչներ: Այդպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի Ներքին տեղահանված անձանց և Կիևին չենթարկվող տարածքների փոխնախարար Գեորգի Տուկը:

Նա կարծում է, որ առաքելությանը պետք է մասնակցեն միայն չեզոք երկրների ներկայացուցիչներ և «և ոչ մի դեպքում չլինեն ՌԴ», ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչներ»: Ըստ փոխնախարարի, Ուկրաինայում խաղաղապահների քանակի ապահովման առումով խնդիրներ չեն լինի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին շրջանում այս առումով շատ ակտիվ է, օրինակ, Բանգլադեշը»,-հավելել է նա:

Տուկը հայտարարել է, որ խաղաղապահ առաքելության թվաքանակը Դոնբասում պետք է լինի 40-60 հազարից ոչ ավելի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ին հայտարարեց, որ ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ նիստում բանաձև կներկայացնի Դոնբասի շփման գծում միջազգային խաղաղապահներ տեղակայելու նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ աշխատակիցներին պաշտպանելու նպատակով: Նա նշել է, որ ՄԱԿ ուժերի գործուղումը հնարավոր կլինի միայն սպառազինությունները հետ քաշելուց հետո և ինքնահռչակ Դոնբասի ու Լուգանսկի հանրապետությունների ներկայացուցիչների հետ համաձայնեցման դեպքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---