«Ռեալը» կրկնել է 50 տարվա վաղեմության արդյունավետության ռեկորդը

«Ռեալը» կրկնել է 50 տարվա վաղեմության արդյունավետության ռեկորդը

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալը» կրկնել է 50 տարվա վաղեմության արդյունավետության ռեկորդը, որը 1960-ականներին սահմանել էր բրազիլական «Սանտոսը»: Այդ ժամանակ «Սանտոսի» կազմում էր խաղում Պելեն:

Իսպանական ակումբը առնվազն 1 գոլ է խփում արդեն 73-րդ հանդիպումն անընդմեջ: «Սանտոսին» դա հաջողվել էր անել 1962-ի նոյեմբերից մինչև 1963-ի օգոստոսը:

Իսպանիայի առաջնության հերթական տուրի սեպտեմբերի 17-ի հանդիպմանը Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» 3:1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Բորխա Մայորալը և Գարեթ Բեյլը, ևս մեկ գնդակ բաց թողեց «Ռեալ Սոսյեդադի» պաշտպանը, գրում է Meduza-ն:

Վերջին անգամ Մադրիդի «Ռեալին» չի հաջողվում գոնե 1 գոլ խփել 2016-ի ապրիլի 26-ին, երբ հանդիպում էր «Մանչեսթեր Սիթիի» հետ, որն ավարտվեց 0:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---