Գործադիրը մտադիր է առնվազն 25%-ով բարձրացնել միջին աշխատավարձը

Գործադիրը մտադիր է առնվազն 25%-ով բարձրացնել միջին աշխատավարձը

PanARMENIAN.Net - Կառավարությունը նպատակ ունի առնվազն 25 տոկոսով բարձրացնել միջին աշխատավարձեր: Այս մասին սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովում ասել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը:

«Մենք ուզում ենք միջինում առնվազն 5 տոկոս տնտեսական աճ գրանցել, ՀՆԱ հարաբերակցության մեջ արտահանումը 40-45 տոկոսի հասցնել: Մենք մտադիր ենք գործազրկությունը առնվազն 12 տոկոսային կետով նվազեցնել, և միջին աշխատավարձերն առնվազն 25 տոկոսով բարձրացնել», - նշել է նա, գրում է Aysor.am-ը:

Խաչատուրյանի խոսքով՝ կառավարությունն իրակացնում է մի շարք քայլեր գործարար միջավայրի արդիականցման և թվայնացման համար: Խաչատուրյանն ընդգծել է, որ դրա արդյունքում հավասար մրցակցային պայմաններ կձավորվեն տեղական և դրսի ներդրողների համար:

Ավելի վաղ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկություն է հայտնել մնալ վարչապետի պաշտոնում 2018 թվականին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---