«Ալեքս Հոլդինգի» վճարած հարկերն ավելացել են 54%-ով

«Ալեքս Հոլդինգի» վճարած հարկերն ավելացել են 54%-ով

PanARMENIAN.Net - Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգը», որի կազմում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն ու որը մի շարք ապրանքատեսակների գծով գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունի, 2017-ի հունվար-հուլիս ամիսներին մուծել է 11.263 մլրդ դրամի ընդհանուր հարկեր:

2016-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը (այն ժամանակ՝ «Ալեքս Գրիգը») վճարել էր 7.3 մլրդ դրամի հարկեր: Ստացվում է 2017-ի 6 ամսում հոլդինգը մուծել է 54.2%-ով ավելի հարկ:

Բացի այդ, ընկերության մուծած ուղղակի հարկերն ավելացել են 25.3%-ով՝ 840 մլն դրամից հասնելով 1.053 մլրդ դրամի:

2016-ի արդյունքներով «Ալեքս Գրիգը» ՀՀ խոշոր հարկատուների ցանկում 5-րդ հորիզոնականում է: Ընկերությունն ընդամենը վճարել էր 14.864 մլրդ դրամ հարկեր: Դրանցից առյուծի բաժինը, սակայն, կազմել են ԱԱՀ-ն, ակցիզային հարկը, մաքսատուրքը և այլ տուրքեր, որոնք ընկերությունը, փաստացի, ներառում է վաճառվող ապրանքի վերջնական գնի մեջ, վերցնում գնորդից ու փոխանցում պետությանը: Ուղղակի հարկերը (եկամտահարկ, շահութահարկ), կազմել են 1.56 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով ընկերությունը գտնվում է ընդամենը 31-րդ տեղում` պաշտոնական 5-րդի փոխարեն:

Կարդացեք նաև՝ ՏՏ, թե՞ սուպերմարկետներ. Ով է ավելի շատ հարկ վճարում

 Ուշագրավ
Սիմոնյանի խոսքով՝ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն
ՌԴ-ում սահմանափակումների ռեժիմը չի ազդելու ՀՀ-ի վրա
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ուսումնասիրում է ալկոգելի շուկան՝ խախտումների մասին ահազանգերի հիմքով
Փաշինյանն ասել է, որ կորոնավիրուսից հետո ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել