Honest Cooking. Հայաստանը խոհարարության հին պատմություն ունի

Honest Cooking. Հայաստանը խոհարարության հին պատմություն ունի

PanARMENIAN.Net - Միջազգային խոհարարական Honest Cooking (Ազնիվ խոհանոց) հանդեսը հատուկ անդրադարձ է կատարել հայկական խոհանոցին՝ հատուկ նշելով, որ Հայաստանի խոհարարական արվեստը դարերի խորքից է գալիս, իսկ տարածաշրջաններից յուրաքանչյուրը տարատեսակ ուտեստների պատրաստման իր սեփական ավանդույթներն ունի:

«Հայաստան ասելիս առաջին հերթին պատկերացնում ենք բարձր լեռներ և համեղ կերկուր: Թփով տոլմա, գաթա, հարիսա, խաշ, քյուֆթա՝ այս ամենը հարուստ հայկական խոհանոցի ուտեստներ են»,-ասվում է հոդվածում, գրում է Rusarminfo-ն:

Պարբերականը նշում է, որ կա հայկական խոհանցում մի յուրահատուկ ճաշատեսակ, որը բոլորին չէ, որ կարող է դուր գալ: «Երբ հերթը հասնում է հայկական խաշին, ճիշտն ասած, բոլորին չէ, որ այն դուր է գալիս: Սակայն, համադամասերներին կտպավորի այս յուրահատուկ ճաշատեսակը, պատրաստված տավարի տոտիկներից, որը մատուցվում է սխտորով, հայկական լավաշով և օղիով »,-ասվում է հոդվածում:

Քաղցրավենիքից ամսագիրն առանձնացրել է գաթան, պոպքից և խաղողի շփոթից պատրաստված սուջուխը և անալին՝ չորացրած դեղձը դարչինով և պոպոքով:

Վերջում հանդեսը խորհուրդ է տալիս ընթերցողին մեկնել Հայաստան և տեղում համտեսել և վայելել հայկական խոհանոցի ուտեստները:

Վերջերս հազարամյա հայկական խոհանոցին էր անդրադարձել նաև հնդկական The Pioneer-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---