Թբիլիսիից պատվիրակությունը կուսումնասիրի «վրացական Օձունն ու Ախթալան»

Թբիլիսիից պատվիրակությունը կուսումնասիրի «վրացական Օձունն ու Ախթալան»

PanARMENIAN.Net - Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարար Միխայիլ Գիորգաձեն, փոխնախարար Լևան Խարատիշվիլին ու մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անտիձեն սեպտեմբերի 20-22-ը կայցելեն Հայաստան՝ «վրացական հուշարձանները» դիտարկելու համար։

Apsny.ge հաղորդմամբ, այցի ընթացքում, մասնավորապես, դիտարկվելու են «վրացական մշակութային ժառանգության մասնիկներ Ախթալայի ու Օձունի վանքերը»։

Պատվիրակությունը հանդիպելու է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, մասնավորապես, հուշարձանների խնամքի հարցը քննելու համար։

Վրացական կողմը սեփական ժառանգության մաս է համարում ՀՀ տարածքում 5 վանք ու եկեղեցի՝ Ախթալան, Քոբայրը, Խուճապը, Հնեվանքն ու Կիրանցը։ Հայ պատմաբանները հիմնականում պնդում են, որ 5-ն էլ քաղքեդոնական շրջանի հայկական եկեղեցիներ են։

Օձունի տաճարը հիմնվել է 5-րդ դարում, բազմիցս վերակառուցվել է։ րացական կողմն առաջին անգամ է հայտարարում հուշարձանի վերաբերյալ մշակութային նկրտումների մասին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---