Ապօրինի և օրինական անտառհատումները կվերլուծեն

Ապօրինի և օրինական անտառհատումները կվերլուծեն

PanARMENIAN.Net - Անտառհատումների ծավալի՝ ապօրինի և օրինական, անտառպահպանության և անտառտնտեսությունների գործունեության վերաբերյալհամալիր վերլուծություն կիրականացվի: Այս մասին հանձնարարականներ է տվել վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին սահմանել անտառհատումների որոշակի շեմ և խիստ պատիժ նախատեսել այն խախտողների նկատմամբ:

Սեպտեմբերի 17-ին Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի հատվածում գյուղացիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բողոքի հիմնական թեման այն էր, որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանն արգելել գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխել։

Կառավարության հաղորդմամբ, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վարչապետ Կարապետյանին զեկուցել է բնակիչների մտահոգությունների մասին և խնդրի լուծման առաջարկություններ ներկայացրել: Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված տարբերակը: Զեկուցվել է անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության և մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման և պատասխանատու կառույցների օպտիմալացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների մասին:

Կարդացեք նաև՝ՀՀ-ում շինափայտի արտադրությունն ավելացել է 1.6%-ով

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---