Sports.ru-ն ռուսական ֆուտբոլի գլխավոր հայերի ցանկն է կազմել

Sports.ru-ն ռուսական ֆուտբոլի գլխավոր հայերի ցանկն է կազմել

PanARMENIAN.Net - Ռուսական Sports.ru-ն կազմել է ռուսական ֆուտբոլի գլխավոր հայերի ցուցակը, որտեղ ներառված են ոչ միայն գործող ֆուտբոլիստներ, այլ նաև մարզիչներ, ակումբների նախագահներ և սեփականատարեր: Նրանցից յուրաքանչյուրի մասին որոշ տեղեկություններ են ներկայացվում:

Գործող ֆուտբոլիստներից ռուսական կայքի ցանկում են հայտնվել Հայաստանի հավաքականի և ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը, նույն «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, «ՍԿԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը:

Ցուցակում են նաև «Լոկոմոտիվի» մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը, «Ռուբինի» ավագ մարզիչ Իվան Դանիլյանցը, «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

Ցանկում ընդգրկված են նաև ռուսաստանաբնակ այն հայերը, որոնք մեծ դերակատարություն ունեն ռուսական ֆուտբոլային ակումբներում: Նրանց թվում են. Արամ Գաբրելյանովը, որը զբաղվում է «Արարատի» առաջ մղմամբ, «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին, որի իսկական ազգանունը Հարությունյանն է, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանը, ՌՖՄ Հսկիչ կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը, «Կրասնոդարի» կոմերցիոն տնօրեն, Արամ Ֆունդուկյանը, Ռուսաստանի Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---