ԱԷՄԳ-ն կաջակցի ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելուն

ԱԷՄԳ-ն կաջակցի ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելուն

PanARMENIAN.Net - Վիեննայում քննարկվել է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագիրն ու այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորությունները։ Քննարկումը կայացել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանի շրջանակում:

Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ՝ խոսելով ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագրի և այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորությունների մասին։ Քննարկվել են նաև ատոմային էներգետիկայի ոլորտում գործակցության հետ կապված հարցեր։

Նախարար Աշոտ Մանուկյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքը։ Կարևորվել է ԱԷՄԳ-ի դերը ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման գործում, հաղորդում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։

Սեպտեմբերի 18-22 Վիեննայում ընթանում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---