Հայ պատգամավորները մեկնում են Բաքու. Սեպտեմբերի 21-ին մեկնարկում է Եվրանեսթի համաժողովը

Հայ պատգամավորները մեկնում են Բաքու. Սեպտեմբերի 21-ին մեկնարկում է Եվրանեսթի համաժողովը

PanARMENIAN.Net - Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 21-ին, կմեկնեն Բաքու:

Սեպտեմբերի 22-ին նրանք մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,

Միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---