Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում

Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Այս զույգի հաղթողը կորոշվի սեպտեմբերի 21-ին կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ), հայտնում է ՀԱՕԿ-ը:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Արոնյանը սեպտեմբերի 19-ին կիսաեզրափակչի առաջին պարտիան ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետոչ ոքի է ավարտել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---