«Նաիրիտի» քիմնյութերի ծավալն ու պահպանության պայմաններն ուսումնասիրվում են

«Նաիրիտի» քիմնյութերի ծավալն ու պահպանության պայմաններն ուսումնասիրվում են

PanARMENIAN.Net - Միջազգային 3 փորձագետ«Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացրել: Նրանք ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, զրուցել տեղի մասնագետների հետ, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները, ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա:

Ելնելով հետազոտությունների արդյունքներից՝ փորձագիտական խումբն առաջիկայում կներկայացնի առաջարկների փաթեթ, որտեղ կնախանշվեն խնդրի լուծման ուղիները:

ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել փորձագիտական խմբի հետ: Վերջիններս ներկայացրել են իրականացվող ուսունասիրությունների միջանկյալ արդյունքները:

Oգոստոսին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում բռնկված հրդեհից հետո ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին արձագանքել էին Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC) ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ (Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Շվեդիայից):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---