Մովսես Հակոբյանը՝ հողեր հանձնելու մասին. «Նման տարածքներ չգիտեմ»

Մովսես Հակոբյանը՝ հողեր հանձնելու մասին. «Նման տարածքներ չգիտեմ»

PanARMENIAN.Net - Արցախի որևէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի Արցախի Հանրապետության համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը:

Հայաստանը քննարկում է ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների հնարավոր հանձնումն Ադրբեջանին: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորման և անվտանգության համակարգին վտանգ չի հասնելու»,-ասել է Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ տարածքների մասին է խոսում ՀՀ ԱԳ նախարարը, պնդելով, որ հանձնվելու են այն տարածքները, որոնք անվտանգությանը սպառնալքի չեն ներկայացնում՝ Մովսես Հակոբյանն ասել է. «Ես նման տարածքներ չգիտեմ դեռ», հայտնում է Aysor.am-ը:

Այն հարցին, թե արդյոք բանակը կընդդիմանա տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանն արձագանքել է. «Բանակը կատարելու է այն, ինչ որոշի քաղաքական իշխանությունը»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---