«Ռեալի» արդյունավետ շարքն ավարտվեց. Ակումբը պարտվել է

«Ռեալի» արդյունավետ շարքն ավարտվեց. Ակումբը պարտվել է

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալը» զիջել է «Բետիսին» իսպանական Պրիմերայի 5-րդ փուլի խաղում: Հանդիպումն անցել է Մադրիդում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել է 1: 0 հաշվով հօգուտ հյուրերի:

Այսպիսով «Ռեալն» ընդհատեց արդյունավետ խաղերի շարքն, երբ ակումբը գոլ էր իրացնում 73 խաղում անընդմեջ: Նախորդ անգամ թագավորական ակումբի ֆուտբոլիստները չեն գրավել հակառակորդի դարպասը 2016-ի ապրիլի 26-ին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, որն ավարտվեց 0:0 հաշվով, գրում է Championat.com-ը:

Մադրիդի «Ռեալը» կրկնեց 50 տարվա վաղեմության արդյունավետության ռեկորդը, որը 1960-ականներին սահմանել էր բրազիլական «Սանտոսը», որի կազմում այդ ժամանակ Պելեն էր խաղում, սակայն, չկարողացավ գերազանցել:

Իսպանիայի առաջնության հերթական տուրի սեպտեմբերի 17-ի հանդիպմանը Մադրիդի «Ռեալը» հաղթել էր «Ռեալ Սոսյեդադին» 3:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---