«Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը կանցկացվի Երևանում

«Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը կանցկացվի Երևանում

PanARMENIAN.Net - 2017-ի նոյեմբերին Երևանում անցկացվելու է «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը:

Մրցանակաբաշխությանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների 18-27 տարեկան 30-35 գեղեցկուհի, որոնք իրենց երկրներում կայանալիք ընտրական մրցույթներում կճանաչվեն հաղթող: Հաղթանակած մոդելները հոկտեմբերի վերջին կժամանեն Հայաստան՝ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար: «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին ներկա կգտնվեն նաև ԱՊՀ երկրների բազմաթիվ մասնագետներ մոդելային աշխարհից և շոու բիզնեսից:

Մասշտաբային նախագծի կազմակերպիչներն են երկու բրենդային կազմակերպություն՝ «Ռուսաստանի թոփ մոդել» և «Ռուսաստանի գեղեցկուհի» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը և «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ «Նաիրի թրեվլ» տուրիստական գործակալությունը:

«Այս մրցույթը լավ հարթակ է թե սկսնակ, թե կայացած մոդելների համար ոլորտի առաջատար դեմքերի հետ գործնական նոր կապեր ձեռք բերելու և միջազգային մոդելային շուկայում հանդես գալու առումով: Հաշվի առնելով այն փաստը, որ «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին սպասվում են մեծաթիվ հյուրեր տարբեր երկրներից, ինչպես նաև հանդիսատեսների թվի էական աճ, ապա այս տարի կազմակերպիչները նախաձեռնել են մրցանակաբաշխությունն անցկացնել Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2500-ից ավել նստատեղով փոքր դահլիճում»,- ասված է մրցույթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ լրացնել՝ այցելելով «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի պաշտոնական կայքէջը:

Մրցույթի կազմակերպիչները խոստանում են այն դարձնել տարվա ամենահիշարժան օրերից մեկը՝ կազմակերպելով փառահեղ շոու ծրագիր և տպավորիչ ցուցադրություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---