Թիլերսոն. Իրանը սպառնում է կայունությանը Մերձավոր Արևելքում

Թիլերսոն. Իրանը սպառնում է կայունությանը Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Իրանը միջազգային միջնորդների վեցյակի հետ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո էլ շարունակում է սպառնալ կայունությանը Մերձավոր Արևելքում:

«Ցավոք, Իրանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո մենք տեսանք ինչ ասես, բացի Մերձավոր Արևելքի կայունացումից ու խաղաղությունից»,-ասել է Թիլերսոնը մամուլի ասուլիսում:

Որպես անկայունության օրինակ Թիլերսոնը նշել է, որ Իրանը շարունակում է սատարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, որը «բռնություն է բերել իր ժողովրդին», գրում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, ըստ պետքարտուղարի, Իրանը «չարանենգ կիբերգործունեությամբ է զբաղվում»: Նա հավելել է, որ Իրանն ակտիվորեն մշակում և փորձարկում է բալիստիկ հրթիռներ՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի կողմից սեփական հրթիռային ծրագիրը զարգացնելու և «թշնամական գործունեության» պատճառով: Այդ մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյայի վրա հղումով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---