Հայաստանի 16 ազգային հերոսը. Ովքեր են նրանք

Հայաստանի 16 ազգային հերոսը. Ովքեր են նրանք

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 26-ամյակի առիթով արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար պարգևատրվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչումով:

Այս առթիվ PanARMENIAN.Net ը վերհիշում է՝ ովքեր են ՀՀ անկախության 26 տարիների ընթացքում արժանացել այս պարգևին և ինչ հիմնավորմամբ, հերթականությունը՝ ըստ ստանալու տարեթվերի.

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ն՝ ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար:

ՀՀ ԳԱԱ պատվավոր պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը՝ համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար:

Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար:

Արցախյան ազատամարտի մասնակիցներ Մոնթե Մելքոնյանը, Ջիվան Աբրահամյանը, Վիտյա Այվազյանը, Մովսես Գորգիսյանը, Թաթուլ Կրպեյանը, Գեղազնիկ Միքայելյանը, Յուրա Պողոսյանը՝ հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

ՀՀ ազգային հերոսներ են նաև քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն ու ռազմական գործիչ, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Վազգեն Սարգսյանը:

Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը՝ աշխարհին Հայաստանի ներկայացման գործում և երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ:

Ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը՝ համազգային նշանակության բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը՝ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---