Եվրոպայում վաճառքի է հանվել վարդագույն Samsung Galaxy S8-ը

Եվրոպայում վաճառքի է հանվել վարդագույն Samsung Galaxy S8-ը

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը սկսել է վարդագույն Galaxy S8 սմարթֆոնի վաճառքը Եվրոպայում: Սկզբում վարդագույն սմարթֆոնը վաճառքի հանվեց Թայվանում, իսկ հետո այն կարելի էր գնել Հյուսիսային Ամերիկայում: Այժմ դա հնարավոր կլինի նաև եվրոպական երկրներում:

Վարդագույն Samsung Galaxy S8-ի գինը մոտ 599 եվրո կլինի: Դեռևս ընդունվում են նախնական պատվերներ, իսկ առաքումների ժամկետը չի նշվում:

Samsung Galaxy S8-ը վաճառքի էր հանվել 2017-ի մարտին:

Samsung-ի ֆաբլետի նոր սերնդի սարքն ունի 6,3-դյույմանոց էկրան, ավանդական S Pen կառուցվածք, ինչպես նաև կորեական բրենդի պատմության մեջ առաջին կրկնակի տեսախցիկը:2016-ի Samsung Galaxy Note 7 մոդելը տապալվեց աշխարհում մարտկոցի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---