Մոսկվայից Գյումրի թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել. Ուղևորներից մեկը ծխել է

Մոսկվայից Գյումրի թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել. Ուղևորներից մեկը ծխել է

PanARMENIAN.Net - Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում՝ ծխող ուղևորի պատճառով:

Բանն այն է, որ ծխող ուղևորը հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին և հանգցնել ծխախոտը, գրում է rbc.ru:

Հունիսի վերջին ավիաընկերությունը նախազգուշացրել էր, որ օդանավերը ստիպված կլինեն արտահերթ վայրէջք կատարել, եթե օդանավում ծխելու դեպքեր գրանցվեն։

«Քանի որ օդանավում ծխելու դեպքերը հաճախակի են դարձել, մենք որոշում ենք կայացրել խստացնել ծխող ուղևորների դեմ պայքարի միջոցառումները՝ հիմա ծխող ուղևորներ հայտնաբերելու դեպքում հարկադիր վայրէջք կկատարվի մոտակա հասանելի օդանավակայանում»,- ասել է ընկերության ղեկավար Անդրեյ Կալմիկովը։

Նա ընդգծել էր, որ ուղևորին, ում պատճառով որևէ ինքնաթիռ ստիպված կլինի հարկադիր վայրէջք կատարել, կիջեցնեն ինքնաթիռից, ինչպես նաև նրանից կգանձեն հարկադիր վայրէջքի հետևանքով առաջացած բոլոր հավելյալ ծախսերը։

Նմանատիպ դեպք էր գրանցվել նաև հուլիսին՝ Սանկտ–Պետերբուրգ–Մախաչկալա չվերթը կատարող ինքնաթիռում։ Այդ ժամանակ ինքնթնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---