Ադրբեջանում օլիգարխի մեծ ընկերությունը լուծարվում է

Ադրբեջանում օլիգարխի մեծ ընկերությունը լուծարվում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանում փակվում է Aznar ՓԲԸ-ն, որի հիմնական բաժնետերն օլիգարխ Ֆարհադ Ահմեդովն է, որը 2012-ին նաև ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահն է եղել:

Հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Aznar ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովը: Օրակարգում են ընկերության լուծարման, լուծարման հանձնաժողովի ստեղծման և դրա հետ կապված համապատասխան միջոցառումների անցկացումը, գրում է ԱՊԱ-ն ընկերության հայտարարության վրա հղումով:

Ձեռնարկությունն աշխատում էր 1969թ., որի արտադրած հյութերն առաքվում էին ԽՍՀՄ հանրապետություններ: 2006-ին գործարար Ահմեդովը գնեց գործարանը, միջոցներ ներդրեց, նոր նռան այգիներ տնկեց: Այն ժամանակ էլ ստեղծվեց Grante բրենդը, իսկ այդ անվան տակ արտադրվող նռան հյութը միջազգային մրցանակներ ստացավ:

Սեպտեմբերի 20-ին 6 օտարերկրյա ընկերություն հայտարարեց Ադրբեջանում իրենց բաժանմունքների և դուստր ձեռնարկությունների լուծարման մասին: Բոլոր այդ ընկերությունները բացվել էին 2013-2016թթ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---