ՄԻԱՎ-ով 1 հիվանդի բուժումը 2018-ից տարեկան մոտ $75 կարժենա

ՄԻԱՎ-ով 1 հիվանդի բուժումը 2018-ից տարեկան մոտ $75 կարժենա

PanARMENIAN.Net - ՄԻԱՎ վարակակիրների բուժումն ավելի մատչելի կդառնա ՄԱԿ-ի, մի շարք բարեգործական կազմակերպությունների, երկու երկրների կառավարությունների և դեղագործական կոնցերնների միջև սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կնքված համաձայնագրի շնորհիվ: Համաձայնագրով ՄԻԱՎ բուժումը մատչելի կդառնա մի դեղամիջոցով, որն այս պահին լավագույնն է համարվում զարգացած երկրներում այդ վիրուսից բուժվելու համար:

Մինչ օրս այդ դեղորայքը չափազանց թանկ էր և չէր օգտագործվում զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ (UNAIDS) միասնական ծրագրի տնօրեն Միշել Սիդիբեն: Համաձայնագրով նախատեսվում է, որ 2018-ից 1 հիվանդի բուժումը տարեկան չի գերազանցի 75 դոլարը, գրում է Deutsche Welle:

«Այդպիսով, կբարելավվի ՄԻԱՎ-ով վարակված միլիոնավոր մարդկանց կյանքը»,-ասել է Սիդիբեն:

Ըստ UNAIDS-ի, աշխարհում ՄԻԱՎ դեմ դեղորայք է ստանում մոտ 36,7 մլն մարդ, որոնք վարակված են այդ հարուցիչով: Իսկ թերապիա անցնող մարդիկ հաճախ ստանում են հնացած դեղամիջոցներ, որոնք կողմնակի մեծ ազդեցություն են թողնում, կամ շատ բարդ են ընդունելու համար: Դեղամիջոցը, որի գործող բաղադրիչը դոլուտեգրավիրն է, բաղկացած է 1 կապսուլայից, որը կարելի է տարեկան 1 անգամ ընդունել: Միայն ՀԱՀ-ը այդ համաձայնագրի շնորհիվ կկարողանա տարեկան մինչև 900 մլն դոլար տնտեսել ՄԻԱՎ թերապիայի վրա, ասել է երկրի առողջապահության նախարար Ահարոն Մոտսոալեդին:

UNAIDS-ից բացի համաձայնագրին են միացել Զարգացող երկրներում ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Unitaid համաշխարհային հինմնադրամը, USAID-ին, բրիտանական DFID-ը, ինչպես նաև Քենիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունները: Համաձայնագիրը կգործի 92 երկրում, որտեղ Mylan Laboratories և Aurobindo Pharma դեղագործական ընկերություններն իրավունք ունեն վաճառելու իրենց դեղամիջոցները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---