Apple-ը կրկին հետաձգել է iPhone X վերջնական արտադրությունը

Apple-ը կրկին հետաձգել է iPhone X վերջնական արտադրությունը

PanARMENIAN.Net - Apple-ի առաջատար iPhone X սմարթֆոնի վերջնական արտադրությունը դեռ չի էլ սկսվել, թեև Apple-ը մտադիր է սկսել նախնական պատվերների ընդունումը մեկ ամսից: Այդ մասին հայտնել է Քրիսթոֆեր Կասոն, Raymond James-ի վերլուծաբանն առաքումների շղթայի վերաբերյալ իր հետազոտության մեջ:

Ըստ Կասոյի, Apple ընկերությունն արդեն հետաձգել է iPhone X-ի արտադրության մեկնարկը, սակայն վերջերս արտադրության մեկնարկը կրկին հետաձգվեց: Այժմ նախատեսվում է, որ լիարժեք արտադրությունը կսկսվի հոկտեմբերի կեսին, ավելի ուշ, քան ակնկալվում էր, գրում է Ferra.ru-ն:

Իսկ դա նշանակում է, որ լիարժեք ծավալով արտադրություն կարելի է ակնկալել նոյեմբեր-դեկտեմբերին, իսկ առաքումները կձգձգվեն մինչև դեկտեմբեր:

Ըստ հայտարարությունների, ընկերությունը կսկսի iPhone X-ի նախնական պատվերների ընդունումը հոկտեմբերի 27-ին, իսկ առաքումները պետք է սկսվեն նոյեմբերի 3-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---