Ալվեսը թիմային ընթրիք է կազմակերպել՝ Նեյմարին և Կավանիին հաշտեցնելու համար

Ալվեսը թիմային ընթրիք է կազմակերպել՝ Նեյմարին և Կավանիին հաշտեցնելու համար

PanARMENIAN.Net - «ՊՍԺ» ակումբի պաշտպան Դանի Ալվեսը հրավիրել է թիմի բոլոր անդամներին ընթրիքի՝ հարթելու համար հարձակվողներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի միջև ծագած վիճաբանությունը:

Ընթրիքն անցել է Փարիզի ռեստորաններից մեկում: Միջոցառմանը ներկա են եղել բոլոր ֆուտբոլիստները: Դա նպաստել է նրանց մերձեցմանն ու լարվածության նվազմանն ակումբում, գրում է Sports.ru-ն L’Equipe-ի վրա հղումով:

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Լիոնի» հետ խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով, Կավանին պատրաստվել էր իրացնել տուգանայինը, սակայն Դանի Ալվեսը վերցրել է գնդակը, իսկ հետո փոխանցել է Նեյմարին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբում սկանդալ է՝ վիճել են ակումբի 2 առաջատարներ բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Ֆուտբոլիստները վիճել են 11-մետրանոցի համար: «Լիոնի» հետ խաղում բրազիլացին մտադիր էր իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին, որը «ՊՍԺ»-ի հաստիքային 11-մետրանոց իրացնողն է, ինքն է իրացրել ու չի հասել հաջողության: Հանդերձարանում վեճ է առաջացել, որը ծեծկռտուքի չի վերաճել միայն թիմի ավագ Տիագո Սիլվեի շնորհիվ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---