Լարի Գագոսյանի խոսքերը՝ Forbes-ի աշխարհի ամենահարուստ 100 գործարարի մեջբերումների ցանկում

Լարի Գագոսյանի խոսքերը՝ Forbes-ի աշխարհի ամենահարուստ 100 գործարարի մեջբերումների ցանկում

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ, Gagosian Gallery պատկերասրահների ցանցի հիմնադիր Լարի Գագոսյանի արտահայտություններն ընդգրկվել են Forbes-ի աշխարհի ամենահարուստ 100 գործարարից մեջբերումների ցանկում: Նրա հետ նույն ցանկում են Ուորեն Բաֆեթը, Բիլլ Գեյթսը, Թեդ Թըրները և այլոք:

Մասնավորապես Forbes-ի էջերում ներկայացվել են միլիարդատեր Սի Նյուհաուսի հետ կապված Գագոսյանի հիշողությունները, գրում է Sputnik Արմենիան:

«Միլիարդատեր Սի Նյուհաուսը որոշել էր գնել Ռոյ Լիխտենշտեյնի «Ալլոհա» նկարը, որի արժեքը $1 մլն էր: Այն ժամանակ եզակի կտավներ այդպիսի գին ունեին: Ես առաջարկեցի նրան գնել և չեկով վճարել: Սին, որը միլիարդատեր էր, ասաց, որ 1 մլն-ի անդորրագիր չի դուրս գրի, այլ ամեն ամիս 100.000-ական դոլար կվճարի: Երբ ես հարցրեցի, թե ինչու է այդպես վարվում, նա պատասխանեց. «Չեմ ուզում, որ կարծեն, թե այդ գումարը հեշտ է վաստակել»: Ինձ համար դա կարևոր դաս եղավ: Իսկ այսօր «Ալլոհայի» գինը ավելի քան 100 մլն դոլար է»,-ասել է Գագոսյանը:

Լարի Գագոսյանը ծնվել է 1945-ին Լոս Անջելեսում, նրա պապն ու տատը Հայաստանից էին: Գագոսյանը սովորել է Կալիֆորնիայի համալսարանի անգլերեն և ամերիկյան գրականության բաժնում: Իր կարիերան Լարրին սկսել է Կալիֆորնիայի համալսարանի մոտ պաստառներ վաճառելուց, իսկ արդեն 1976-ին բացել է սեփական պատկերասրահը: 1979-ին նա տեղափոխվել է Նյու Յորք, ավելի ուշ ծանոթացել է հայտնի արտ-դիլլեր Լեո Կաստելլիի հետ, որից շատ բան է սովորել և որին իր ուսուցիչն է համարում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---