Նեյմարը ներողություն է խնդրել թիմակիցներից

Նեյմարը ներողություն է խնդրել թիմակիցներից

PanARMENIAN.Net - «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը մարզման ժամանակ ներողություն է խնդրել բոլոր թիմակիցներից Կավանիի հետ վիճաբանության համար և հայտարարել է, որ ափսոսում է իր վարքագծի համար: «ՊՍԺ»-ի ավագ, նույնպես բրազիլացի, Տիագո Սիլվան հանդես է եկել որպես թարգմանիչ, գրում է evrosport-ը L'Equipe-ի վրա հղումով

«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբում սկանդալ էր ծագել՝ վիճել էին ակումբի 2 առաջատարներ բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Ֆուտբոլիստները վիճել են 11-մետրանոցի համար: «Լիոնի» հետ խաղում բրազիլացին մտադիր էր իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին, որը «ՊՍԺ»-ի հաստիքային 11-մետրանոց իրացնողն է, ինքն է իրացրել ու չի հասել հաջողության: Հանդերձարանում վեճ է առաջացել, որը ծեծկռտուքի չի վերաճել միայն թիմի ավագ Տիագո Սիլվեի շնորհիվ:

Սեպտեմբերի 21-ին Էմերին հայտարարել է, որ ուրուգվայցի հարձակվողը կմնա թիմում որպես հաստիքային 11-մետրանոցներ իրացնող:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «ՊՍԺ» ակումբի պաշտպան Դանի Ալվեսը հրավիրել է թիմի բոլոր անդամներին ընթրիքի՝ հարթելու համար հարձակվողներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի միջև ծագած վիճաբանությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---