Վերնիսաժի մոտ սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է

Վերնիսաժի մոտ սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Վերնիսաժի մոտ սպանության գործով հետախուզվողներից մեկը՝ Ռաֆիկ Խաչատրյանը, հայտնաբերվել է Կոտայքի մարզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:

Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժին հարող տարածքում, սպանություն է տեղի ունեցել, կա ևս մեկ վիրավոր: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գագիկ Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վահագն Աբգարյանը։

Ռաֆիկ Խաչատրյանը ձերբակալված է:

Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ընթերցեք նաև.Քննչական կոմիտեն՝ Վերնիսաժի մոտ սպանությանն առնչվող նախապատմության մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---